Բաժիններ՝

Զիջումների գնալու հարցում Յանուկովիչին համոզել է Պուտինը. Ռադոսլավ Սիկորսկի

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրուցյի ժամանակ Լեհաստանի արտգործանախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է համոզել  Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ համաձայնվելու զիջումների գնալ եվրոպացի նախարարների հետ բանակցությունների ժամանակ, որոնք Կիևում անցկացվել են նախորդ շաբաթ:

Սիկորսկին հիշեցրել է, որ Յանուկովիչն ստիպված է եղել քանիցս ընդհատել ադ բանակցությունները, որպեսզի հեռախոսազրույցներ ունենա ԱՄՆ-ի փոխնախագահի, Գերմանիայի կանցլերի ու Ռուսաստանի նախագահի հետ:

Սիկորսկու խոսքերով՝ բանակցությունների ժամանակ բեկումներից մեկին հաջողվեց հասնել այն բանից հետո, ինչ նախարարները հստակ հայտարարեցին, որ Յանուկովիչը պետք է ընդդիմությանը հայտնի, թե երբ է համաձայն անցկացնել վաղաժամ ընտրությունները.

«Յանուկովիչը շատ բարեհաճ տրամադրված չէր այդ գաղափարի հանդեպ, ինչպես կարող եք պատկերացնել ինքներդ: Նրա վերաբերմունքը փոխվեց զրույցներից մեկից հետո: Մենք կարծում ենք, որ նախագահ Պուտինի հետ զրույցից հետո»:

Սիկորսկին, ով անձամբ է մասնակցել այդ բանակցություններին, ընդգծել է, որ տեղյակ չէ այդ զրույցի էության մասին և չգիտի, թե ինչպես է Պուտինին հաջողվել համոզել Յանուկովիչին:

Փետրվարի 20-21-ին Լեհաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման հարցով Կիևում բանակցություններ են վարել Վիկտոր Յանուկովիչի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս