Այդ ո՞վ է ինձ հարցեր տալիս. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է. Թերթի երեկվա համարում «Սպառնալիքներ լրագրողի հասցեին» հրապարակման մեջ նշել էինք, որ նախորդ օրը ԵՊՀ ուսանող «ՀԺ»–ի թղթակցին 40 րոպե շարունակ բուհում անհայտ անձինք հարցաքննել, կաշառելու փորձեր էին արել և սպառնալիքներ էին տեղացել։ Նրանցից մեկը ներկայացել էր որպես «Հ1»–ի կադրերի բաժնի պետ։ Պարզվում է, ոչ ԵՊՀ ղեկավարությանը, ոչ ոստիկանությանը, ոչ էլ «Հ1»–ին առանձնապես չի հուզել կատարվածը։ Բոլոր այս կառույցները, ինչպես նաև պատմության առանցքային մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, երեկ քար լռություն պահպանեցին դեպքի հետ կապված, և միայն լրագրողների պնդմամբ մի քանի կցկտուր մեկնաբանաթյուններ եղան։ Մինչդեռ իրազեկ շրջանակները չեն բացառում, որ լրագրողի հետ տեղի ունեցածը կարող է առնչություն ունենալ Սերժ Սարգսյանի՝ մի քանի օր առաջ «Երևան Մոլ» կատարած այցի հետ։ Բանն այն է. որ խոսքը նույն այն լրագրողի մասին է, ով «Երևան Մոլի» բացման արարողության ժամանակ ոտքի վրա հարց էր ուղղել Սերժ Սարգսյանին։ Վերջինս, ինչպես հայտնի է, լրագրողների հետ շփման հարցում դժվարություններ ունի։ Խուսափում է ասուլիսներից և բրիֆինգներից։ Համագումարներին կամ դահլիճային այլ միջոցառումներին մասնակցելու համար օգտվում է բացառապես շենքերի հետնամուտքերից։ Նրա աշխատակազմը երբեք նախապես չի տեղեկացնում, թե ասենք, հաջորդ օրը Սերժ Սարգսյզանը ուր է մեկնելու, ինչ է անելու։ Այս գաղտնապահության պատճառը միայն անցանկալի լրագրողներն են, տեսախցիկներն ու առավել ևս անցանկալի հարցերը։ Անհրաժեշտության, ասելիք ունենալու դեպքում էլ ներկայացում է բեմադրվում, թե ինչպես է, օրինակ, որևէ գործարանում շրջայցից հետո Սերժ Սարգսյանը պատասխանում բացառապես ընտրովի լրագրողների հարցերին։ Նույնիսկ այս բեմադրություններն են հազվադեպ հանդիպում։ Ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում հայտնվելուց հետո իր դրվածքն է դրել, ինքը անորսալի է լրագրողների համար։ Եվ ահա տարիներ շարունակ գոյության ունեցող այս դրվածքը խախտվում է։ Ինչ-որ լրագրող, ավելի ճիշտ՝ «դեղնակտուց», համարձակություն է ունենում իրեն՝ անորսալիին և անձեռնամխելիին, հարց ուղղել։ Սերժ Սարգսյանը խեթ հայացք է նետում լրագրողի ուղղությամբ, ոտքից գլուխ չափում ու շարունակում քայլել։ Այս դեպքից երկու օր անց ահա նույն այղ լրագրողը հայտնվում է եպհվաենկոմատահմեկային ծուղակում։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս