«Իհարկե, այստեղ ոչ ոք ցանկություն հաշվի չի առնում». Գևորգ Կոստանյանը՝ Աշոտ Սուքիասյանի արտահանձնման մասին (տեսանյութ)

168.am-ն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց՝ ինչ է պատասխանել վրացական կողմը «օֆշորային գործով» հայտնի Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու վերաբերյալ միջնորդությանը: «Արտահանձնման գործընթաքը բավականին երկար գործընթաց է, և այդ թվում ներպետական դատական ատյաններում քննարկման առարկա դարձող: Հիմա այս շրջանակներում դեռևս շարունակվում է դատական գործընթացը կապված արտահանձնման ընթացակարգի հետ, քանի որ դա կարգավորվում է միջազգային կոնվենցիաներով, այս դեպքում Մինսկի կոնվենցիայով: Եվ ես վստահ եմ, որ կոնվենցիայով սահմանված ներպետական բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո մենք կունենանք ավելի կոնկրետ փաստեր»,- ի պատասխան՝ ասաց Գ. Կոստանյանը: Լրագրողների հարցին՝ որքա՞ն ժամանակահատվածում կարող է Աշոտ Սուքիասյանն արտահանձնվել Հայաստան, գլխավոր դատախազը պատասխանեց, որ դա կարգավորվում է կոնվենցիոն և ներպետական ընթացակարգերով: «Այդ ժամանակի տևողականությունը պայմանավորված է կոնվենցիոն և ներպետական ընթացակարգերով, որովհետև այդ թվում էքստրադիցիայի ենթակա անձը այդ թվում ևս ունի դատական պաշտպանվածության իրավունք և հիմա մեր տեղեկություններով ինքը վիճարկում է այդ փաստը վրացական ներպետական ատյաններում»,- ասաց Գ. Կոստանյանը: Լրագրողների հարցին՝ Աշոտ Սուքիասյանը չի՞ ցանկանում արտահանձնվել Հայաստան, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, իր ցանկությունը չեմ կարող արտահայտել»: Մեր հարցին՝ արդյոք միայն Աշոտ Սուքիասյանի չարտահանձնվելու ցանկությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ նրան Հայստան չարտահանձնելու համար, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Իհարկե, այստեղ ոչ ոք ցանկություն հաշվի չի առնում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս