
Սիրիան համաձայնեցրել է քիմիական զենքի դուրս բերման նոր ժամկետները

Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունները Քիմիական զենքն արգելող կազմակերպության հետ (OPCW) համաձայնեցրել են երկրից քիմիական զենքի դուրս բերման նոր ժամկետները: Այս մասին հայտնել են դիվանագետները:
Նոր պլանի համաձայն, Սիրիայի իշխանությունները պարտավորվել են երկրում մնացած վտանգավոր նյութերի մեծ մասը Լաթաքիա նավահանգիստ հասցնել մինչև այս տարվա ապրիլի 13-ը: Քիմիական զենքի ևս երկու խմբաքանակ Սիրիայի երկու քաղաքաներից տվյալ նավահանգիստ կհասցվի մինչև ապրիլի 27-ը:
OPCW-ը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Ավելի վաղ OPCW-ը Սիրիային առաջարկել էր վտանգավոր նյութերի դուրս բերման գործընթացն ավարտել մինչև մարտի վերջ: