
Քերին ՌԴ-ին զգուշացրել է Ուկրաինայում ռազմական միջամտությունից զերծ մնալու համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին զգուշացրել է Ուկրաինայում ռազմական միջամտություն ձեռնարկելուց զերծ մնալու համար.
«Ուկրաինայում տիրող իրավիճակը չես համեմատի Սիրիայի ու Լիբիայի հետ: Դրա համար էլ Ուկրաինայի տարածքային ամբողջականության յուրաքանչյուր խախտում կլինի լուրջ սխալ: ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն հատկացնելու հարցը: Սակայն ներկա դրությամբ տվյալ հարցով դեռ չի կայացվել որոշում»: