
ՏԻՄ ընտրություններով Վրաստանը կարող է վերստին ապացուցել, որ երկրում տիրում է ժողովրդավարություն. Ջոն Քերի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին մասնակցել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի լիագումար նիստին:
Դրա ժամանակ Քերին հայտարարել է, որ ՏԻՄ ընտրությունների անցկացման միջոցով Վրաստանը կարող է հերթական անգամ ապացուցել ու ցուցադրել, որ երկրում տիրում է ժողովրդավարություն, ինչը ենթադրում է նաև ուժեղ ընդդիմության առկայություն:
Քերիի խոսքերով՝ Վրաստանը 2012 թվականին անցկացրել է ազատ ընտրություններ, ինչի կապակցությամբ շնորհավորել է Վրաստանին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Վրաստանը համագործակցում են արդեն 22 տարի, ինչը գնալով աճում ու ամրապնդվում է. «Մեզ Վրաստանի հետ կապում է շատ կարևոր ու հաջող համագործակցություն»:
Հիշեցնենք, որ Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են հունիսի 15-ին: