Իրաքի պաշտոնատար անձինք իրարամերժ պատասխաններ են տվել Իրանին առնչվող ԱՄՆ-ի մեղադրանքին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի պաշտոնատար անձինք իրարամերժ պատասխաններ են տվել Իրանի հետ ռազմական գործարք կնքելու շուրջ ԱՄՆ-ի ներկայացրած մեղադրանքներին:
Իրաքի պաշտպանության նախարարությունը հերքել է նման գործարքի մասին տեղեկատվությունը: Նա մանրամասնել է, որ Իրանն Իրաքին առաջարկել է գնել գիշերային տեսանելիության սարքեր ու ռազմամթերք, սակայն վերջին հաշվով պայմանագիրը կնքվել է ուրիշների հետ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ում հետ:
Մինչդեռ Իրաքի խորհրդարանի՝ անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Հասան Սունեիդն իր հերթին հաստատել է Իրանից թեթև սպառազինություն ու ռազմամթերքը գնելը. «ԱՄՆ-ի կառավարությունն Իրաքի կառավարության հսկիչը չէ: Մենք իրավունք ունենք, թե ումից զենք գնենք»: