ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել Իրանի ու Իրաքի միջև հնարավոր ռազմական գործարքի կապակացությամբ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը անհանգստություն է հայտնել այն հաղորդագրության կապակցությամբ, որ Թեհրանն ու Բաղդադը ստորագրել են Իրաքին 195 միլիոն դոլարի զենք մատակարարելու մասին համաձայնագիր:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: Սրանից առաջ Reuters-ի տրամադրության տակ էին հայտնվել մի շարք փաստաթղթեր, որոնք վկայել էին, որ Իրաքն ու Իրանը նախորդ տարվա նոյեմբերին համաձայնության էին հասել զենքի մատակարարման շուրջ:

Գործակալության տվյալներով՝ խոսքը գնում է 8 պայմանագրի մասին, որոնցից 6-ն առնչվել են թեթև զենքի, ականանետերի, ինչպես նաև տանկերի ու հրետանու համար զինամթերքի մատակարարմանը, իսկ մնացյալ երկուսը՝ գիշերային տեսանելիության սարքերի, կապի միջոցների ու ականանետերին ուղղորդող սարքերի, ինչպես նաև քիմիական վտանգավոր նյութերից պաշտպանող հանդերձանքի մատակարարմանը:

Իրաքի վարչապետի ներկայացուցիչը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է տվյալ գործարքի փաստը: Դրա հետ կապված՝ Պսակին հայտարարել է, որ Իրանի կողմից երրորդ երկրի ամեն տիպի սպառազինության մատակարարումը հանդիսանում է ՄԱԿ ԱԽ-ի թիվ 1747 բանաձևի խախտում.

«Մենք ցանկանում ենք այդ հարցի շուրջ պարզաբանում ստանալ Իրաքի կառավարությունից և ցանկանում ենք համոզվել, որ իրաքյան իշխանությունները հասկանում են, թե ինչպիսի սահմանափակումներ կան Իրանի հետ զենքի առևտրի ժամանակ»:

Տեսանյութեր

Լրահոս