Վրաստանի ԿԸՀ-ը պատրաստ է ՏԻՄ ընտրությունների վաղաժամ անցկացմանը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ը պատրաստ է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վաղաժամ անցկացմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿՀ-ի ղեկավար Թամար Ժվանիան. «Եթե Թբիլիսիի բյուջեն չհաստատվի, ԿԸՀ-ը պատրաստ կլինի ՏԻՄ ընտրությունների վաղաժամ անցկացմանը՝ առավելագույն սեղմ ժամկետներում»:
Օրեր առաջ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանում իր տարեկան զեկույցի ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են հունիսի 15-ին:
Փետրվարի 19-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր Ընտրական օրենսգրքի ուղղումները, որոնք 12 խոշոր քաղաքներում քաղաքապետի, բոլոր շրջանների վարչակազմի ղեկավարների ու ինքնաղեկավարմարման մարմինների (սաքրեբուլո) ղեկավարների ընտրման համար նախատեսում են ուղիղ ճանապարհով քվեարկություն:
Ցայժմ ուղիղ քվեարկությամբ ընտրվում էր միայն Թբիլիսիի քաղաքապետը: Վրաստանում ՏԻՄ-ի նախորդ ընտրություններն անցկացվել են 2010 թվականի մայիսի 21-ին: