Բաժիններ՝

2013 թվականին Իրան է այցելել մոտ 4 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ

IRIB News-ի փոխանցմամբ` 2013 թվականին Իրան է այցելել մոտ 4 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ: Այս մասին հայտարարել է Իրանի զբոսաշրջության ու մշակութային ժառանգության կազմակերպության աշխատակից Դերվիշ Ամիրին:

Նրա խոսքերով` դա շատ փոքր ցուցանիշ է, եթե հաշվի ես առնում, որ 2013 թվականին համայն աշխարհում շրջել է 1.15 միլիարդ զբոսաշրջիկ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հուսով է տարվա ընթացքում Իրան ժամանող օտարազգի զբոսաշրջիկների քանակը հասցնել մինչև 10 միլիոնի, քանի որ երկրի զբոսաշրջային ինդուստրիան ներկայումս վերելք է ապրում:

Ներկայումս Իրանը գերազանցապես գրավում է այնպիսի զբոսաշրջիկների, որոնք երկիր են ժամանում բժշկական ու կրոնական նպատակներով` թեև ամեն ինչ պետք է ենթարկվի փոփոխության, քանի որ Իրանը նոր հարաբերություններ է մշակում օտար երկրների հետ:

Հիշեցնենք, որ Իրանի հարևան Թուրքիան վերջին տարիներին մեծ հաջողություններ է արձանագրել ու արձանագրում զբոսաշրջային ոլորտում և վերջին 10 տարվա ընթացքում զբոսաշրջությունից վաստակել է 241.7 միլիարդ դոլար: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728