
Ուորլիքն օգտակար է համարել ԼՂ-ի խնդրի լուծման վերաբերյալ Թուրքիայի կարծիքն իմանալը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը.
«Օգտակար է եղել տարածաշրջանային հարցերի, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայի կառավարության հայացքների մասին իրազեկվելը: Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին»:
Նշվում է, որ Ջեյմս Ուորլիքն Անկարա է մեկնել երկուշաբթի:
Հիշեցնենք, որ երեկ միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ինչը նրանց առաջին հեռախոսազրույցն էր վերջին ավելի քան 6 ամսվա ընթացքում: