Բաժիններ՝

Վաշինգտոնն ու Մոսկվան չեն մրցակցում Ուկրաինայի շուրջ. Օբամա

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան չեն մրցակցում Ուկրաինայի շուրջ, իսկ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հանդիսանում են ժողովրդի հույսերի ու ցանկությունների արտահայտում.

«Չեմ կարծում, թե որևէ մրցակցություն գոյություն ունի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Այն, ինչ տեղի է ունենում, Ուկրաինայում բնակվող մարդկանց հույսերի ու ցանկությունների արտահայտումն է: Պարոն Պուտինն ունի սեփական հայացքն այդ հարցերի շուրջ, և ես չեմ կարծում, թե ինչ-որ գաղտնիք է թաքցնում»:

Օբաման հայտարարել է, որ տվյալ իրավիճակը չի ընկալում որպես սառը պատերազմ, որը մրցակցություն է նախատեսում երկու պետությունների միջև. «ԱՄՆ-ի նպատակն է համոզվել, որ Ուկրաինայի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնուրույն որոշումներ ընդունել իր ապագայի շուրջ»:

Օբաման ընդգծել է, որ Վիկտոր Յանուկովիչը պետք է անսա իր ժողովրդին և ոչ թե նրան ճնշելու փորձեր ձեռնարկի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս