Բաժիններ՝

Չեխիան բարձր մակարդակով ընդունելության փոխարեն Յանուկովիչի համար պատրաստում է պատժամիջոցներ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Չեխիայի արտգործնախարար Լուբոմիր Զաորալեկը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատասխանատվություն են կրում նրա համար, որ երկիրը հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին:

Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան իր հերթին հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ընդունել պատժամիջոցներ, որոնք անվիճելիորեն տարածվելու են նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կասկած է հայտնել մի երկրի նախագահի հետ հանդիպելու նպատակահարմարության մասին, որի փողոցներում թափվում է խաղաղ բնակիչների արյունը:

Չեխ վերլուծաբանները ենթադրում են, որ հետ կվերցվի Յանուկովիչին արված հրավերը՝ կապված ապրիլին Պրահայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հետ: Այն նվիրված է լինելու «Արևելյան գործընկերության» Պրահայի գագաթաժողովի հնգամյակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս