Ձգտում են մեկուսացման

Բեռլինի Միջազգային հարաբերությունների և անվտանգության գերմանական ինստիտուտի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Սյուզան Ստյուարտը 168.am-ի հետ հարցազրույցում Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունները գնահատեց «շատ ցածր մակարդակի»:

Վերջին շրջանում Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելով` քաղաքագետը նշեց թե այն միտված է ճնշում գործադրելու, օրինակ` ինչպես եղավ Ուկրաինայի և Հայաստանի դեպքում, որպեսզի դեպքերը մոտ հեռանկարում զարգանան այնպես, ինչպես ինքն է ցանկանում:

Իսկ հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում Մաքսային/Եվրասիական տնտեսական միության կայացումը, Ստյուարտը պատասխանեց. «Պարզ է, որ Պուտինը շարունակելու է ավելի ինտենսիվորեն հետապնդել իր նախագծի կայացման քաղաքականությունը, բայց չեմ կարծում, թե, ի վերջո, այն հաջողություն կունենա: Եվ Պուտինի այն հայտարարությունները, թե նախագիծը հիմնված է լինելու ԵՄ-ի մոդելի վրա, անիրատեսական են:

Նախագծում ներգրավված երկրների տնտեսությունները բավական նման են իրար, նրանցից որևէ մեկը լրջորեն մոդեռնիզացված չէ, միգուցե` բացառությամբ Ղազախստանի տնտեսության` մի փոքր չափով, բայց ես այնտեղ չեմ տեսնում մի երկիր, որի տնտեսական վիճակը թույլ կտա կայացնել այս միությունը: Չեմ կարծում, թե այս երկրներն ի վիճակի են մեկը մյուսին առաջ տանելու, ավելի շուտ` նրանք ձգտում են իրենց մեկուսացնել այլ շուկաներից»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս