Բաժիններ՝

Յանուկովիչը փետրվարի 20-ը սգո օր է հայտարարել Ուկրաինայում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը սգո օր է հայտարարել Ուկրաինայում՝ կապված երկրում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ մարդկանց զոհվելու հետ: Թիվ 82/2014 համապատասխան հրամանը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:

Սգո օրը ողջ Ուկրաինայի տարածքում պետական հիմնարկներում կիջեցվեն Ուկրաինայի պետական դրոշները, չեղյալ կհայտարվեն ժամանցային, մարզական միջոցառումները, համապատասխան ուղղումներ կարվեն հեռուստատեսության ու ռադիոյի հաղորդումներում:

Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ցուցարարների ու ոստիկանների միջև երեկվա ու այսօրվա բախումների հետևանքով զոհվել է 25 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս