Բաժիններ՝

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը չհայտարարված այցով ժամանել է Կահիրե

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Եգիպտոսի պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին այցելեց Մոսկվա և հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ռուսական բարձրաստիճան ռազմական պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս:

Ընդ որում, այցից առաջ չի հայտարարվել, որ պատրաստվում է նման այց: Կահիրե մեկնած ռուսական ռազմական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Վիկտոր Բոնդարևը: Կահիրեի օդանավակայանում նրանց դիմավորել են Եգիպտոսի անվտանգության ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Եգիպտոսի պաշտոնատար անձինք որևէ հայտարարություն չեն արել ռուսական ռազմական պատվիրակության ժամանման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ռուսական Ведомости թերթը գրել էր, որ Ռուսաստանն ու Եգիպտոսը նախաստորագրել են ավելի քան 3 միլիարդ դոլարի սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարման մասին պայմանագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728