Բաժիններ՝

Կախա Կալաձեին առաջարկել են ՏԻՄ ընտրություններում գլխավորել «Վրացական երազանքի» ընտրական շտաբը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  իշխող «Վրացական երազանք» դաշինքը սկսել է պատրաստվել այս տարի Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին: Այդ ընտրություններում «Վրացական երազանքի» ընտրական շտաբը կարող է գլխավորել էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն:

«Վրացական երազանքի» առաջնորդները ցանկանում են ընտրական գործընթացների ղեկավարումը վստահել հենց Կալաձեին, ով արդեն իսկ ստացել է համապատասխան առաջարկ: Դեռ հայտնի չէ, թե ինչ որոշում կընդունի էներգետիկայի նախարարը: «Վրացական երազանք» դաշինքը սպասում է Կալաձեի պատասխանին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանում անցում կատարեցին քաղաքապետերի ուղիղ ընտրման համակարգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս