Բաժիններ՝

Մահմուդ Աբբասն առաջարկել է Երուսաղեմը վերածել ընդհանուր մայրաքաղաքի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջարկել է Երուսաղեմը պաղեստինցիների ու իսրայելցիների համար վերածել ընդհանուր մայրաքաղաքի: Աբբասը նման նախաձեռնությամբ հանդես է եկել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջնական կարգավորման համատեքստում:

Երուսաղեմի կարգավիճակը շարունակում է մնալ խաղաղության բանակցությունների առանցքային խնդիրներից մեկը, որոնք նախորդ տարի վերսկսվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ: Իսրայելցիները Երուսաղեմը հռչակել են իրենց միակ ու անքակտելի մայրաքաղաք՝ ներառյալ 1967 թվականին գրաված նրա արևելյան հատվածը:

Աբբասի կարծիքով՝ կարիք չկա Երուսաղեմը կիսելու, և որ քաղաքը պետք է բաց լինի պաղեստինցիների ու իսրայելցիների համար: Նա ընդգծել է, որ հենց դրանում է կայանում համագոյակցությունը:

Աբբասը փոխզիջման պատրաստակամություն է հայտնել միլիոնավոր արաբ փախստականների հարցի կարգավորման գործընթացում, որոնք տարբեր տարիներին լքել են ժամանակակից Իսրայելի տարածքը և հուսով են հետ վերադառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս