Նեթանյահուն Պուտինին խնդրել է Իրանին չվաճառել C-300 զենիթա-հրթիռային համալիրներ

Իսրայելական Maariv թերթի փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեք շաբաթ առաջ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` խնդրելով նրան մերժել C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելու վերաբերյալ Իրանի խնդրանքը: 

Ավելի վաղ Ռուսաստանն Իրանին C-300-ների փոխարեն առաջարկել է «Անթեյ-2500» ՀՕՊ-ի համալիրներ, սակայն Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ռուսաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Իրանը շահագրգռված չէ այդ համակարգերի ձեռք բերմամբ:

Այդ ֆոնին Նեթանյահուն շուտափույթ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և իր մտավախություններն է ներկայացրել Մոսկվայի ու Թեհրանի միջև հնարավոր գործարքի կապակցությամբ: Հունվարի 28-ին Մոսկվա է այցելել Իսրայելի վարչապետի` ազգային անվտանգության գծով խորհրդական Յոսի Կոհենը, ինչը հանդիսացել է վերջին երեք ամսում նրա երրորդ մոսկովյան այցը:

Կոհենը հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետև քննարկել է նաև անվտանգության առնչվող հարցեր: Նշվում է, որ Իրանին C-300 համալիրներ վաճառելու հարցը քննարկվել է նաև նախորդ տարվա մայիսին, երբ Նեթանյահուն այցելել էր Սոչի և հանդիպել էր Պուտինի հետ:

Տեսանյութեր

Լրահոս