Բաժիններ՝

ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի վարկ կամ դրամաշնորհ. Ֆյուլե

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար որպես հիմնական պայման է նշել երկրի ներսում բարեփոխումների անցկացումը:

Այս մասին այսօր Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ը կարծում է, որ Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելուն առաջին հերթին կնպաստեն անհապաղ սահմանադրական բարեփոխումը, նոր կառավարության ձևավորումը և ապագայում ազնիվ ընտրությունների անցկացման ապահովումը.

«Ինչ վերաբերում է ֆինանսական օգնությանը, ապա կան պայմաններ: Դրանք բարեփոխումներն են: Ֆինանսական օգնությունը կապված է լինելու ոչ թե Ասոցացման համաձայնագրի ստորագրման, այլ՝ բարեփոխումների իրագործման հետ: ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը հավելյալ հարթակ կտա Ուկրաինայում բարեփոխումների անցկացմանը»:

Ֆյուլեի խոսքերով՝ ԵՄ-ը պատրաստ է աջակցել Ուկրաինայի նոր կառավարությանը, որն անհրաժեշտ բարեփոխումներ կիրականացնի երկրի ներսում. «Մենք ցանկանում ենք, որ այդ ֆինանսական օգնությունը հնարավոր լինի կա՛մ դրամաշնորհի, կա՛մ էլ վարկի տեսքով, ինչը կուժեղացնի երկրի զարգացումն ու կամրապնդի նրա ինքնիշխանությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս