Բաժիններ՝

Պուտինը հուսով է, որ ՌԴ-ի ու Եգիպտոսի միջև ապրանքաշրջանառության ծավալը կհասնի 5 միլիարդ դոլարի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Ռուսաստանի ու Եգիպտոսի համագործակցությունը կհասնի 5 միլիարդ դոլարի մակարդակի: Այս մասին նա հայտարարել է երկու երկրների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների (2+2) հանդիպման ժամանակ:

Պուտինի խոսքերով՝ վերջին տարիներին զգալիորեն աճել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, սակայն նախորդ տարի գրանցվել է անկում: Պուտինը վստահություն է հայտնել, որ իրենք կարող են հաղթահարել դա և դուրս գալ նոր մակարդակի՝ 5 միլիարդ դոլարի:

Պուտինն ընդգծել է, որ ներկայումս Ռուսաստանի ու Եգիպտոսի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է մոտ 3 միլիարդ դոլար. «Մենք ունենք լավ, հեռանկարային, խոշոր նախագծեր: Նախորդ տարի Ռուսաստանից Եգիպտոս ժամանած զբոսաշրջիկների քանակը մոտ 2.4 միլիոնից կրճատվել է մինչև 1.5 միլիոնի:

Այդ մեկ միլիոնը գնացել է տարածաշրջանի մյուս երկրներ՝ առաջին հերթին Թուրքիա: Ես մեծապես հուսով եմ, որ Եգիպտոսը կվերականգնի իր դիրքերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս