Բաժիններ՝

Առանց Որոտանի հետաքրքիր չէ

Ռուսական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել է «Նաիրիտից», քանի որ գործարանի հանդեպ «Ռոսնեֆտի» հետաքրքրվածությունը պայմանավորված էր միայն մեկ հանգամանքով. որպես պայման սեղանին էր դրվել «Նաիրիտի» հետ ռուսական կողմին վաճառել «Որոտանի» ՀԷԿ-երի համալիրը, սակայն ՀՀ իշխանությունները, անձնական շահերից դրդված, ՀԷԿ-ը վաճառել են ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը: Հետաքրքրականն այն է, ՀԷԿ-երի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանին այդ պաշտոնում փոխարինելու է Սերժ Սարգսայնի փեսա Միքայել Մինասյանի մերձավորներից Արա Հովսեփյանը՝ նախկինում ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը, ապա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենը:

Պատահական չէ, որ անցած տարեվերջից «Նաիրիտը» սնանկ ճանաչելու գործընթաց է սկսվել. իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերությունն անցած տարի նոյեմբերին նման հայցապահանջով դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Տարիօրինակ զուգադիպությամբ՝ այս ընկերության հասցե նշված է Իրանի Հանրապետություն, Թաբրիզ, Ազատի փողոցը, և այս նույն հասցեում, ըստ «Հետքի», գրանցված էր «Նաիրիտի» դեմ հայց ներկայացնող մեկ այլ ընկերության` «Նումարդ թրեյդինգ» ՍՊԸ-ի իրավանախորդը` Esmaeil Motavalli Soufiani Traiding-ը: Բոլորովին չի բացառվում, որ այս նորահայտ «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերությունը նույնպես օֆշորային լինի և այս սնանկության պատմության հեղինակները լինեն նույն «մութ ուժերը»:

Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս