
ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու համար. Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար, սակայն քաղաքական կարգավորումն առաջնահերթ է: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.
«Ես մշտապես ասել եմ, որ ինձ իրավունք եմ վերապահում ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերից ելնելով ռազմական գործողություն իրականացնելու համար: Սակայն պետք է գործել խելամիտ: Քիմիական զենքի շուրջ իրավիճակի հարցում էլ մենք տեսանք խելամտության օրինակ՝ թեև կար ուժ կիրառելու հնարավորություն:
Սիրիայից պետք է դուրս բերվի ողջ քիմիական զենքը: Այժմ մենք ունենք ՄԱԿ-ի մանդատը: Եթե այդ ջանքերը տապալվեն, ապա դա կունենա հետևանքներ: Սիրիական ճգնաժամի վերջնական կարգավորումը պետք է լինի քաղաքական: Այժմ մենք չենք կարծում, թե հարցն ունի ռազմական լուծում: Սակայն իրավիճակը շատ անկայուն է, ինչը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար»: