ԵՄ-ը պատրաստ է գերազանցել բոլոր ռեկորդները և Ասոցացման համաձայնագիրը ստորագրել օգոստոսին. Գարիբաշվիլի
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ամուր կանգնած է եվրոպականացման ճանապարհին, և որ այդ ընտրությունը ենթակա չէ վերանայման.
«Մենք ունենք վրաց ժողովրդի աջակցությունը: Ելնելով դրանից՝ կարծում եմ, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացն անշրջելի է: Մենք հստակ հաստատել ենք, որ այդ գործընթացը չի վերանայվի:
ԵՄ-ն ուժեղացված հետաքրքրություն է ցուցաբերում Վրաստանի նկատմամբ, քանի որ ողջ աշխարհը տեսավ, որ Վրաստանի ղեկին կանգնած է կառուցողական երկխոսությանը հակված ղեկավարություն:
ԵՄ-ը պատրաստ է գերազանցել բոլոր ռեկորդները և Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել 2014 թվականի օգոստոսին: Այս տեղեկատվությունը հաստատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն»: