Բաժիններ՝

ԵՄ-ը Ուկրաինային հասկացնել է տվել, որ պատրաստ է Ասոցացման համաձայնագրից ավելի առաջ գնալ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը հասկացնել է տալիս, որ Ուկրաինայի հետ հարաբերություններում պատրաստ է ավելի առաջ գնալ, քան քաղաքական ասոցացումն է և տնտեսական ինտեգրումը: Այդ մասին է վկայել երեկ Բրյուսելում անցկացված ԵՄ-ի Խորհրդի նիստը:

Դրանում ԵՄ-ի Խորհուրդը համոզվածություն է հայտնել, որ Ասոցացման համաձայնագիրը չի հանդիսանում ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև հարաբերություններում վերջնական նպատակ: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ դրա տակ հասկանում է «եվրոպական հեռանկարը»:

Բացի այդ, ԵՄ-ի Խորհուրդը հաստատել է, որ պատրաստ է շուտափույթ ստորագրել Ասոցացման համաձայնագիր՝ ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին, եթե իհարկե Ուկրաինան պատրաստ է դրան: ԵՄ-ը շարունակելու է ակտիվորեն համագործակցել Ուկրաինայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս