
Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին մեկնաբանել է Վրաստանի ղեկավարության հետ հանդիպելու հնարավորության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ. «Ես հաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ»:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ լուրջ վերլուծության է ենթարկելու հանդիպման վերաբերյալ Պուտինի արած առաջարկը: