
Վրաստանի արտգործնախարարը փետրվարի 19-ին կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն փետրվարի 19-ին ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Բաքվում Վրաստանի դեսպանատունը:
Փանջիկիձեն մասնակցելու է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունենալու Գյանջայում (Գանձակում): Հանդիպման ընթացքում քննարկվելու են փոխադարձ համագործակցության տարբեր ասպեկտներ:
Նշվում է, որ դա լինելու է երեք երկրների արտգործնախարարների թվով երրորդ եռակողմ հանդիպումը: Նախորդ հանդիպումն անցկացվել է 2013 թվականի մարտին, Բաթումում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ APA-ն հայտնել էր, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ադրբեջան է ժամանելու փետրվարի 12-ին: