
Նվազագույն սպառողական զամբյուղը թանկացել է 4176 դրամով

Անցած տարվա չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը կազմել է ամսական 31,759.8 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 56,214.9 դրամ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 1 տարվա ընթացքում պարենային զամբյուղը թանկացել է 2359.4 դրամով (2012 թ. այն կազմել է 29,400.4 դրամ), իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 4176.2 դրամով (2012 թ.-ին՝ 52,038.7 դրամ):