Իշխան Զաքարյանը հանդիպել է Տրայան Հրիսթեայի հետ
2014 թվականի փետրվարի 4-ին Վերահսկիչ պալատում տեղի ունեցավ նախագահ Իշխան Զաքարյանի և Հայաստանում Եվրոպական Միության դեսպան, պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի պաշտոնական հանդիպումը:
Դեսպանը շնորհավորեց Իշխան Զաքարյանին Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրոպական միությունն արժեվորում է վերջին վեց տարիների Վերահսկիչ պալատի անցած ուղին և իրենք պատրաստ են շարունակելու և խորացնելու Վերահսկիչ պալատի հետ համագործակցության շրջանակները:
Հանդիպմանը քննարկվեց նաև Վերահսկիչ պալատի բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները:
Կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին Վերահսկիչ պալատի և եվրոպական կառույցների միջև գործընկերության ներկա մակարդակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին համատեղ նոր ծրագրերի և Վերահսկիչ պալատին ցուցաբերվող տեխնիկական նոր աջակցության հնարվորությունները:
ՀՀ Վերահսկիչ պալատ