Բաժիններ՝

Կառավարությունն անմեղսունակ է և ի վիճակի չէ ՀՀ շահերը պաշտպանելու. Վահագն Խաչատրյան

«Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի շտապողականությունը, քննարկվող հարցերը և այսօր առկա ամեն ինչը բերում են մի եզրահանգման, որ ՀՀ կառավարությունն անմեղսունակ է, կառավարությունն ի վիճակի չէ ՀՀ շահերը պաշտպանելու, ինչի մասին նույնիսկ արդեն իրենք են խոստովանում»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ այս կառավարության տնտեսական քաղաքականությունը այս պայմաններում արդեն չի կարող դրական արդյունքի բերել. «Իրենք մեզ մեխանիկորեն, արհեստականորեն տանում են մի տեղ, որտեղ մենք որոշումներ չենք կայացնի, ձայնի իրավունք չենք ունենա, ընդամենը կասենք՝ վերպետական մարմին կա, թող այս հարցերը քննարկի»:

Վ.Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ-ն կարող է բաց թողնել լավագույն մի շանս և հետագայում դժվար թե կարողանանք հետ բերել այն. «Մենք այսօր կորցնում ենք մի շատ մեծ առավելություն, որ կոչվում է ԱՀԿ ռեժիմը: Մենք ունենք պայմանավորվածություններ, որ չեն պահպանվում՝ ԱՀԿ անդամ երկրները, եթե փոխում են իրենց առևտրային ռեժիմները, օրինակ՝ կոնկրետ մաքսատուրքը, պետք է 3 ամիս առաջ զգուշացնեն ԱՀԿ-ին: Այս պահին ես տեղեկություն ունեմ, որ դա չի արվել»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս