Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների քանակն անցել է 700.000-ից

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Սիրիական հակամարտության հետևանքով Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների քանակը գերազանցել է 700.000-ի սահմանագիծը: Այս մասին հայտարարել է Արտակարգ իրավիճակնեևրի ղեկավարման կառավարական վարչության (AFAD) ղեկավար Ֆուաթ Օքթայը:

Թուրքիայում սիրիացի փախստականներից 217.435-ին տեղավորել 15 վրանային և 5 տնակայիան քաղաքներում, որոնք ստեղծվել են հատուկ նրանց համար: Մնացյալ մասը բնակվում է քաղաքներում՝ իրենց հարազատների ու ծանոթների տներում:

Նշվում է, որ թուրքական հիվանդանոցներում ծնվել է 9234 սիրիացի, որոնք հանդիսանում են Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների զավակները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728