Բաժիններ՝

Յանուկովիչը Բան Կի Մունին խոստացել է թույլ չտալ իրավիճակի թեժացում Ուկրաինայում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Սոչիում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Այս մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ Յանուկովիչը Մունին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի հանդեպ նրա ուշադրության և հավասարակշիռ դիրքորոշման համար և խոստացել է, որ Ուկրաինայի իշխանությունները գործադրելու են բոլոր ջանքերը՝ թույլ չտալու համար հակամարտության հետագա էսկալացիա:

Յանուկովիչն ընդգծել է, որ վերջին շրջանում իրենց հաջողվել է ձեռնարկել կարևոր քայլեր Ուկրաինայի քաղաքական իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում: Ուկրաինայում տիրող իրավիճակից բացի, Յանուկովիչն ու Մունը քննարկել են նաև ՄԱԿ-ի հետ Ուկրաինայի հետագա համագործակցության հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս