Բաժիններ՝

Սոչիում այսօր պաշտոնապես կտրվի 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սոչիում մեկնարկելու են 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը: Ռուսաստանն առաջին անգամ է հյուրընկալում ձմեռային օլիմպիական խաղեր: Օլիմպիական խաղերը ռեկորդային են լինելու մի քանի ցուցանիշներով:

Օրինակ, Սոչիում ելույթ է ունենալու 88 երկրի 6000 մարզիկ: Դա 6 երկրով ավելին է՝ համեմատած 4 տարի առաջ Վանկուվերում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերի հետ: Ընդհանուր առմամբ, 7 մարզատեսակի 15 կարգերում խաղարկվելու է մրցանակների 98 համալիր, ինչը 12-ով ավելին է նախորդ օլիմպիադայի հետ համեմատ:

Օլիմպիական խաղերն ավարտվելու են փետրվարի 23-ին: Դրանց հետևելու համար Սոչի են ժամանել ավելի քան 60 երկրների առաջնորդներ: Օլիմպիական խաղերի ընթացքը լուսաբանելու համար Սոչի է ժամանել 12.000 լրագրող: Ռուսաստանը 6.5 տարի պատրաստվել է օլիմպիական այդ խաղերը հյուրընկալելուն:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ը երեկ օլիմպիական հրադադարի կոչ է հղել համայն աշխարհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս