Բաժիններ՝

Ամստերդամում բացվել է մարմնավաճառության թանգարան

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ամստերդամում բացվել է մարմնավաճառության առաջին թանգարանն աշխարհում, որը ստացել է «Կարմիր լապտերների թաղամասի գաղտնիքները» անունը: Գաղափարի հեղինակները պնդում են, որ թանգարանում ներկայացվելու են մարմնավաճառների աշխատանքի այն բոլոր մանրամասները, «որոնց մասին դուք ցանկացել եք հարցնել, սակայն վախեցել եք»:

Թանգարանի այցելուներին մասնավորապես կպատմեն, թե ով է գալիս աշխատելու պոռնկատանը և ինչպիսին է այդ մարդկանց առօրյա կյանքը: Բացի այդ, պատմվելու է այդ մասնագիտության աճը հին ժամանակներից մինչև մեր ժամանակները, թե ինչպես են փոխվել մարմնավաճառների աշխատանքի օժանդակ զենքերը՝ պահպանակները, քսանյութերը և սեքս-խաղալիքները:

Թանգարանում կա «լյուքս» դասի մարմնավաճառության սենյակ և «աղքատ մարմնավաճառության» մասին վկայող սրահ: Բացի այդ, այցելուներին խոստանում են օգնել պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է նշանակում կանգնել պոռնկատան ապակյա ցուցափեղկի մոտ՝ հաճախորդներ գրավելու համար:

Տեղի իշխանությունների կարծիքով՝ այդպիսի թանգարանի ստեղծումը լավ գաղափար է, քանի որ կարող է զբոսաշրջիկներին օգնել հասկանալ մարմնավաճառության ոչ հեշտ աշխատանքի յուրահատկությունները, ինչն իր հերթին մարդկանց մոտ պետք է հարգանք առաջացնի նրանց նկատմամբ:

Նշվում է, որ Ամստերդամի կարմիր լապտերների թաղամասը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ տարեկան գրավելով միլիոնավոր զբոսաշրջիկների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս