Բաժիններ՝

Սիրիայի ապստամբները Հալեպի բանտից ազատ են արձակել մի քանի հարյուր մարդու

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ապստամբները երեկվա հարձակողական գործողության ժամանակ գրավել են Հալեպի կենտրոնական բանտը: Այս մասին հայտարարել են իրավապաշտպանները:

Նրանց խոսքերով՝ հարձակումը ձեռնարկվել է երկրի հյուսիսը կառավարական զորքերից «ազատագրելու» կամպանիայի շրջանակներում: Գործողությունը պլանավորել և իրականացրել են ապստամբական երկու կազմակերպություն. չափավոր «Իսլամական ճակատը» և արմատական «Ջաբհաթ ալ-Նուսրան»:

Հարձակումը սկսվել է բանտի գլխավոր դարպասների պայթեցմամբ, ինչն իրականացվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենան վարող մահապարտի օգնությամբ: Գրոհին մասնակցել են հարյուրավոր զինյալներ, որոնց հաջողվել է կոտրել հակառակորդի դիմադրությունը:

Բանտը գրավելուց հետո ապստամբներն ազատ են արձակել մի քանի հարյուր բանտարկյալի, այդ թվում նաև իրենց կողմնակիցներին, որոնք առավել վաղ գերեվարվել են կառավարական զորքերի կողմից: Ընդհանուր առմամբ, այդ բանտում պահվում էր ավելի քան 3000 բանտարկյալ:

Տվյալների մի մասի համաձայն, բանտն ամբողջովին անցել է ընդդիմադիրների վերահսկողության տակ, սակայն տվյալներ էլ կան, որ բանտի 20 տոկոսը դեռ շարունակում է գտնվել կառավարական բանակի վերահսկողության տակ: Դամասկոսը դեռ չի ճանաչել ռազմավարական առումով կարևոր այդ օբյեկտի կորուստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս