
ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով հոսանքազրկվել է մոտ մեկ միլիոն մարդ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով հոսանքազրկվել է մոտ մեկ միլիոն մարդ: Եղանակային անբարենպաստ պայմաններից տուժել են Փենսիլվանիա, Նյու Ջերսի ու Մերիլենդ նահանգները:
Ավելի ուշ հաջողվել էր էլեկտրաէներգիայով ապահովել հոսանքազրկվածների մոտ կեսին: Փենսիլվանիա նահանգում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Վերջին օրերին ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան մի շարք շրջաններում տեղացել է մինչև 25 սանտիմետր ձյուն:
Ներկայիս ձմեռն անսովոր ձնառատ և խստաշունչ է ԱՄՆ-ում: Երկրի բազմաթիվ շրջաններում ցածր ջերմաստիճանը թարմացրել է բազմամյա ու բացարձակ ռեկորդները: