
ԱՄՆ-ը զգուշացրել է օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստան ուղիղ չվերթներ իրականացնող ավիաընկերություններին. CNN

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը զգուշացում է հղել ամերիկյան ու օտար ավիաընկերություններին, որոնք Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ուղիղ չվերթներ կկատարեն դեպի Ռուսաստան: Այս մասին հեռուստաալիքին հայտնել է իրավապահ մարմիններում նրա աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ գերատեսչությունը զգուշացրել է, որ ատամի մածուկի ու կոսմետիկայի տուփերում կարող են պահվել պայթուցիկ նյութեր, որոնք օդանավում հայտնվելու դեպքում կարող են գործածվել հենց օդանավում պայթուցիկ պատրաստելու համար:
CNN-ի զրուցակիցը հայտնել է, որ հատուկ ծառայություններն այդ մասին իրազեկվել են Սոչիի օլիմպիական խաղերի սկսվելուց քիչ առաջ: Չի մանրամասնվում, թե կոնկրետ որ ավիաընկերություններն են զգուշացվել: Սոչիի օլիմպիական խաղերի մեկնարկը տրվելու է վաղը: