Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Apple ընկերության գլխավոր տնօրենի հետ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «Չանքայա» նախագահական նստավայրում ընդունել է Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ անելու հնարավորությունները:

Գյուլը Կուկին խնդրել է ծանոթանալ Թուրքիայում օտար ներդրողների համար սահմանված հարկային արտոնություններին: Գյուլը Կուկին շնորհակալություն է հայտնել թուրքական ստեղնաշարին առնչվող հարցը լուծելու համար: Կուկն իր հերթին Գյուլին հայտնել է, որ Apple-ը մտադիր է Թուրքիայում սկսել աքսեսուարների արտադրություն:

Կուկի խոսքերով՝ ակնկալվում է, որ այս տարվա ապրիլին Apple ընկերությունը Ստամբուլում բացելու է աշխարհում ամենամեծ վաճառքի կենտրոնը:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին հաղորդվել էր, որ Թուրքիան պլանավորել է Apple-ից գնել ավելի քան 10 միլիոն iPad պլանշետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728