Բաժիններ՝

Իրանի դեմ դատական հայցը շահելու դեպքում Թուրքիան կստանա ավելի քան երկու միլիարդ դոլար. Թաներ Յըլդըզ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ եթե միջազգային միջնորդ դատարանը բավարարի իրանական գազի գնի նվազեցման վերաբերյալ Իրանի դեմ Թուրքիայի ներկայացրած հայցը, ապա Թուրքիան կարող է ստանալ ավելի քան երկու միլիարդ դոլար:

Նախարարը հույս է հայտնել, որ դատարանը տվյալ հարցում որոշում կկայացնի հօգուտ Թուրքիայի: Թուրքիան իրանական գազի գնի նվազեցման հարցով Միջազգային միջնորդ դատարանին դիմել է 2012 թվականի մարտին: 1996 թվականին կնքված համաձայնագրով՝ Թուրքիան պարտավորվել է Իրանից գնել տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ:

Հիշեցնենք, որ Թուրքիան գազն ամենաթանկ գնով գնում է Իրանից, իսկ ամենաէժան գնով՝ Ադրբեջանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս