
Փարիզում անցկացվել է միասեռ ամուսնությունների դեմ բողոքի խոշոր ակցիա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ միասեռ ամուսնությունների: Դրա կազմակերպիչների խոսքերով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 500.000 մարդ: Սակայն ոստիկանության տվյալներով՝ երթին մասնակցել է մոտ 80.000 մարդ:
Ակցիայի ժամանակ իրավախախտումներ չեն գրանցվել: Փարիզի փողոցներում հասարակական կարգը պահպանել է ավելի քան 1500 ոստիկան: Միասեռ ամուսնությունների օրինականացումը հանդիսացել է սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկը:
Ֆրանսիայում առաջին միասեռ (երկու տղամարդու) ամուսնությունը գրանցվել է 2013 թվականի մայիսի 29-ին Մոնպելիեում:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Ֆրանսիայում գրանցվել է մոտ 7000 միասեռ ամուսնություն: