Բաժիններ՝

Եմենի մայրաքաղաքում գրանցվել է երկու ուժգին պայթյուն. Al Jazeera

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եմենի մայրաքաղաք Սանայում գրանցվել է երկու հզոր պայթյուն: Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններից մեկը որոտացել է Եմենի պաշտպանության նախարարության շենքի մոտ:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթյուններից մեկը գրանցվել է Սանայի հին թաղամասում՝ երկրի նախկին նախագահ Ալի Սալեհի տնից ոչ հեռու: Հեռուստաալիքի տվյալներով՝ մայրաքաղաքում փոխհրաձգություն է ընթանում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Եմենի հյուսիսում գրանցված բախումներում զոհվել է առնվազն 60 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728