 
                        Պետրոզավոդսկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել կովկասցիների մասնակցությամբ. ադրբեջանցիներ են ձերբակալվել
 
                                    Պետրոզավոդսկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել կովկասցիների մասնակցությամբ, հաղորդում է Flash Nord գործակալությունը:
«Ծեծկռտուքը, որին մասնակցել են Չեչնիայից, Ինգուշեթիայից եւ Ադրբեջանից մոտ 40 հոգի, տեղի է ունեցել հունվարի 27-ին: Ծեծկռտուքի մասնակցները դանակներ ու երկաթե ձողեր են օգտագործել»,-ասել է գործակալության աղբյուրը:
Նրանցից մեկը` 29-ամյա չեչեն երիտասարդը հոսպիտալացվել է: Ձերբակալվել են Ադրբեջանի երկու քաղաքացի, որոնց մեղադրանք է առաջադրվել: Եւս երկուսը ձերբակալվել են որպես կասկածյալ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        