
Սիրիական ընդդիմության պատվիրակությունը հուսով է Մոսկվա մեկնել հունվարի կեսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ընդդիմության Ազգային դաշինքի պատվիրակությունը հուսով է Մոսկվա մեկնել 2014 թվականի հունվարի 13-14-ին: Սիրիացի ընդդիմադիրները Մոսկվայում բանակցություններ են վարելու Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ:
Այս մասին հայտարարել է Ազգային դաշինքի գլխավոր քարտուղար Բադր Ջամուսը: Վերջինիս խոսքերով՝ իրենք ռուսական կողմի հետ նախնական համաձայնության են եկել այցի ժամկետի շուրջ: Նա մանրամասնել է, որ պատվիրակությունը գլխավորելու է Ազգային դաշինքի առաջնորդը, որի ընտրությունը հունվարի սկզբին տեղին է ունենալու Ստամբուլում՝ սիրիական ընդդիմադիր ուժերի համագումարում:
Հիշեցնենք, որ Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսն անցկացվելու է 2014 թվականի հունվարի 22-ին: