Ադրբեջանի գազային բլեֆին վերջ է տրվել. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին Ադրբեջանից Ռուսաստան գազի մատակարարման ծավալը նախնական տվյալներով նվազելու է 31.5 տոկոսով՝ մինչև 1.37 միլիարդ խորանարդ մետրի:

Դա հայտնի դարձավ դեկտեմբերի 26-ին Մոսկվայում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսանդր Միլերի ու SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հանդիպումից հետո: Գազի մատակարարումները Հյուսիսային Կովկասին գործնականում մեկնարկել են 2010 թվականից:

2009 թվականի հոկտեմբերին «Գազպրոմը» և SOCAR-ը պայմանագիր են ստորագրել տարեկան 1.5 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ գնելու մասին: Պայմանագրով գազի մատակարարումները մեկնարկել են 2010 թվականի հունվարի 1-ին:

2011 թվականին «Գազպրոմը» պետք է ստանար 2 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2012 թվականին՝ ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր: Սակայն 2012 թվականի արդյունքներով, ռուսական կողմը չներկրեց սահմանված չափով ադրբեջանական գազ:

Այդպիսի իրավիճակում տարօրինակ էր 2012 թվականի հունվարի 24-ին հավելյալ պայմանագրի կնքումը, որում նշված էր, որ Ռուսաստանը տարեկան Ադրբեջանից պետք է գնի մինչև 3 միլիարդ խորանարդ մետր: Տարվա արդյունքներով՝ պարզվեց, որ մատակարարվել է երկու անգամ ավելի պակաս գազ:

Turan-ի տեղեկություններով գազի մատակարարման ծավալի մեծացման նախաձեռնողը մշտապես հանդես է եկել ադրբեջանական կողմը՝ ԵՄ-ին հասկացնել տալով, որ Ադրբեջանն ունի այլընտրանքային վաճառքի շուկա, երբ ԵՄ-ը ուժեղացրել է Ադրբեջանի վրա ճնշումը՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում ստանձնած պարտավորությունների չկատարման հետ:

Այժմ այդ բլեֆը սկսել է կորցնել իր ուժը և նշանակությունը, քանի որ ԵՄ-ի և Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կնքվել են գազային կարևոր համաձայնագրեր:

Տեսանյութեր

Լրահոս