Բարաք Օբաման բանակին հատկացրել է ավելի քան 552 միլիարդ դոլար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է պաշտպանական ծախսերի մասին օրինագիծը: Փաստաթղթով կանոնավոր ռազմական բյուջեն սահմանվել է 552.1 միլիարդ դոլար:
Դրանից բացի, 80.7 միլիարդ դոլար է հատկացվելու է Աֆղանստանում տարվող գործողություններին և օտարերկրյա այլ ռազմական օպերացիաների: Փաստաթղթի համաձայն, 1 տոկոսով աճելու է զինվորականների աշխատավարձը: Սպիտակ տունը վստահեցրել է, որ նախագահն օրինագիծը ստորագրել է Հավայան կղզիներում արձակուրդի մեջ գտնվելիս: