Բաժիններ՝

Սպանված գյուղապետի ընտանիքը տեղյակ չէր, որ սպանության մեջ կասկածվող համագյուղացուն ազատ են արձակել

Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին՝ Գեւորգ Պետրոսյանը, տեղյակ չէր, որ հոր սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանին ՀՀ դատախազությունը որոշել է կալանքից ազատել:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Հրաչ Մուրադյանի որդին. «Մենք առաջին անգամ ենք լսում, չգիտեինք»,- ասել է նա: Գեւորգ Պետրոսյանը չցանկացավ նաեւ մանրամասնել, թե ճի՞շտ էր արդյոք ՀՀ դատախազության այս որոշումը, թե՞ ոչ: Նա չցանկացավ կարծիք հայտնել նաեւ հոր՝ գյուղապետի սպանության գործի քննության մասին:

Կայքի հետ զրույցում Արայիկ Պետրոսյանի փաստաբանը Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը դեռեւս չի ստացել ՀՀ դատախազության որոշումը եւ չգիտի՝ ինչ հիմնավորմամբ են կալանքից ազատել Ա. Պետրոսյանին: Սակայն ասաց, որ դեռեւս նախաքննությունը շարունակվում է, պարզապես Արայիկ Պետրոսյանը կլինի ոչ թե ազատազրկված, այլ ազատության մեջ:

Նշենք, որ գյուղապետի սպանության մեջ կասկածվող Արայիկ Պետրոսյանի եղբայրը եւս գտնվում է անազատության մեջ: Նա դատապարտվել էր որպես խուլիգանության մասնակից, սակայն փաստաբանի խոսքով՝ համաներմամբ ազատ էր արձակվել:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031