
Ճանապարհները` 16.00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում առկա է մառախուղ:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն