
Եգիպտոսում սառեցվել են իսլամական հասարակական կազմակերպությունների հաշիվները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի կառավարությունը հրաման է տվել երկրի Կենտրոնական բանկին՝ սառեցնել երկրում գործող 72 հասարակական կազմակերպությունների հաշիվները, որոնք կապված են իսլամականների հետ: Դա առաջին հերթին վերաբերում է «Մուսուլման եղբայրներ» շարժման դուստր կառույցներին:
Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին կայացված դատական որոշման շրջանակներում, երբ ապօրինի որակվեց «Մուսուլման եղայրների» գործունեությունը երկրում: Դրանով ենթադրվում էր կալանքի տակ առնել նրանց հետ կապված կառույցների գույքն ու ֆինանսական բոլոր ակտիվները: