
Դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները դադարեցվեցին. նշանակումն՝ առաջիկայում

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները ՀՀ Նախագահի՝ դեկտեմբերի 16-ի հրամանագրով դադարեցվել են։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Փաստինֆո»-ն՝ ՀՀ արդարադատության խորհուրդն առաջարկել էր ՀՀ նախագահին դադարեցնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` Գ.Ավագյանը նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն ու տնտեսական հանցագործությունների գործերով վարչության պետ և արդեն իսկ օրվա կեսն անց է կացնում ապագա աշխատավայրում: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը նշեց, որ դեռ պաշտոնապես հրաման չկա, իսկ երբ լինի՝ կտեղեկացնեն:
Մանրամասները այստեղ`