
Կասեցվել են Իսրայելի ու Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կասեցվել են փակուղում հայտնված Պաղեստինի ու Իսրայելի ներկայացուցիչների միջև երկկողմ բանակցությունները: Ներկայումս դրանք շարունակվում են ամերիկացի միջնորդների միջոցով: Այս մասին հայտարարել է բանակցություններում պաղեստինյան պատվիրակության ղեկավար Սաիբ Արիքաթը:
Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ այդ շփումներում քննարկվում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նոր գաղափարները, որոնք առնչվում են կարգավորման վերջնական համաձայանգրին հասնելուց հետո Իսրայելի անվտանգության ապահովման խնդրին:
Արաբական մամուլը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է մինչև ամանոր կողմերի դիտարկմանը ներկայացնել իր մշակած «շրջանակային համաձայնագիրը», որում շոշափվում են նաև անվտանգության հարցեր: